Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Մարգվելաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i17518-Ռուսաստանը_պետք_է_ճանաչի_Վրաստանի_տարածքային_ամբողջականությունը._Մարգվելաշվիլի
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ վարի ռացիոնալ, հանգիստ երկխոսություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 11:05 Asia/Tehran
  • Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Մարգվելաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ վարի ռացիոնալ, հանգիստ երկխոսություն:

«Մի կողմից՝ կան Վրաստանի շահերը, մյուս կողմից՝ Ռուսաստանի շահերը, և մենք խոսելու ենք կոնկրետ այդ շահերի մասին: Այդ երկխոսությունում գոյություն ունի մեկ շատ լուրջ նախապայման. Ռուսաստանի Դաշնությունը պետք է ճանաչի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանը չի կարող խույս տալ նրանից, որ օկուպացրել է հարևան խաղաղ երկրի տարածքը: Մեր դիրքորոշումն ամուր և հստակ է: Վրաստանի ոչ մի քաղաքացի, ոչ մի իշխանություն չի ստորագրի օկուպացման տակ: Դա հենց նախապայմանն է: Մենք թշնամական որևէ վերաբերմունք չենք ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ և ինչ-որ պահի պետք է կարողանանք ու միմյանց հետ խոսենք ոչ թե քաղաքական հռետորիկայով, այլ ռացիոնալ՝ ելնելով միմյանց պետական շահերից»: