ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Թեհրան
(last modified Wed, 22 Jun 2022 03:48:06 GMT )
Հունիս 22, 2022 08:18 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Թեհրան

Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովը չորեքշաբթի օրը կայցելի Իրան:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերյան գրառման մեջ հաստատել է լուրը: 

Լավրովն Իրան է մեկնում Էբրահիմ Ռայիսիի հրավերով:

Սա Լավրովի առաջին այցն է Իրան՝ ԻԻՀ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում:

Նախորդ անգամ, ՌԴ ԱԳ նախարարը Թեհրան էր մեկնել 2021 թվականի ապրիլի 13-ին՝ նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերով։