ԼՂ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեին
Մայիս 18, 2016 14:15 Asia/Tehran
ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ եւ Գերմանիայի քաղաքական ուժերի միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն ԼՂ-ի համար՝ արժեւորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Պիտակ