Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i176058-Մադրիդում_տեղի_է_ունեցել_Էրդողանի_և_Բայդենի_հանդիպումը
Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 13:24 Asia/Tehran
  • Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը

Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հանդիպման ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը հատուկ ներդրում կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։

Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան աշխատում է հավասարակշռված քաղաքականության միջոցով լուծել «հացահատիկային միջանցքի» խնդիրը եւ հույս է հայտնել, որ Անկարայի ջանքերն այս ուղղությամբ դրական արդյունքներ կբերեն։

Ջո Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու ջանքերի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին աջակցելու որոշման համար։