Էրդողան. Սիրիայում ռազմական գործողություն ենք իրականացնելու և որևէ մտահոգություն չունենք
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է նոր ռազմական գործողության անցկացնել Սիրիայի հյուսիսում, նշելով. «Ամեն ինչ կարող է հանկարծակի լինել, բայց Անկարային դա չի անհանգստացնում»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է. «Մենք կարող ենք դա անել գիշերը և հանկարծակի: Անհանգստանալու ու շտապելու կարիք չկա»։
Նա նշել է. «Ներկայումս մենք մի կողմից ռազմական գործողություններ ենք սկսել Հյուսիսային Իրաքում, իսկ մյուս կողմից՝ գործողություններ ենք իրականացնում սիրիական Աֆրինում: մենք հույս ունենք, որ այս գործողությունները կկարողանանք իրականացնել ճիշտ ժամանակին»:
Վերջերս Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սյուզանը հայտարարել էր, որ Էրդողանը ձգտում է իր քաղաքական և սոցիալական խնդիրները արտահանել Թուրքիայից դուրս։
Սիրիայի և Իրաքի վերաբերյալ Էրդողանի անզգույշ հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ նա իր թեկնածությունն է առաջադրում Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում և այդ ընթացքում մրցակցում է ընդդիմադիր կուսակցությունների և իր կառավարության ներկայացուցիչների հետ։