Լուկաշենկոն Կենտրոնական Ասիայում աշխարհի բաժանում է կանխատեսել
https://parstoday.ir/hy/news/world-i176250-Լուկաշենկոն_Կենտրոնական_Ասիայում_աշխարհի_բաժանում_է_կանխատեսել
Բելառուսի նախագահը, անդրադառնալով իր երկրի դեմ Ուկրաինայի անհաջող հրթիռային հարձակմանը, կանխատեսել է, որ հաջորդ պատերազմը տեղի կունենա Կենտրոնական Ասիայում՝ աշխարհը վերաբաշխելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2022 08:46 Asia/Tehran
  • Լուկաշենկոն  Կենտրոնական Ասիայում աշխարհի բաժանում է կանխատեսել

Բելառուսի նախագահը, անդրադառնալով իր երկրի դեմ Ուկրաինայի անհաջող հրթիռային հարձակմանը, կանխատեսել է, որ հաջորդ պատերազմը տեղի կունենա Կենտրոնական Ասիայում՝ աշխարհը վերաբաշխելու նպատակով:

Բելառուսի անկախության օրվա առիթով ունեցած ելույթում, Բ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Աշխարհի վերաբաշխման համար հաջորդ պայքարը ծավալվելու է  լինելու է Կենտրոնական Ասիայում, և նշաններն արդեն երևում են»։

Նա հավելել է. «Ամերիկացիները ցանկանում են գերիշխել և միաբևեռ աշխարհ: Իսկ գլուխ բարձրացնողները ռմբակոծվելու են։ Պատճառը աշխարհում նոր հարաբերությունների ի հայտ գալն է՝ բազմաբեւեռությունը»։

Լուկաշենկոն աել է.«Կենտրոնական Ասիան, ինչպես մենք, հայտնվեց  երկու կրակի՝ արևելքի և արաբների միջև, և պայքարը մոտ ապագայում կլինի Կենտրոնական Ասիայում, դրա նշաններն արդեն ի հայտ են եկել, աշխարհը կմասնատվի»։