Փարիզից Կահիրե մեկնող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից
https://parstoday.ir/hy/news/world-i17635-Փարիզից_Կահիրե_մեկնող_ուղևորատար_ինքնաթիռն_անհետացել_է_ռադարներից
Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, հայտնում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2016 05:13 Asia/Tehran
  • Փարիզից Կահիրե մեկնող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, հայտնում է BBC-ն:

MS804 օդանավում կա 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում:

Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ինքնաթիռը ռադարներից կորել է Կահիրեի ժամանակով 02:45-ին:

Որոնողական աշխատանքները տարվում են Հունաստանի իշխանությունների հետ համատեղ:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը Airbus A320 է: