Թուրքական ընկերություններն Արցախի օկուպացված տարածքներում 1 մլրդ դոլար ներդրում կանեն
https://parstoday.ir/hy/news/world-i176494-Թուրքական_ընկերություններն_Արցախի_օկուպացված_տարածքներում_1_մլրդ_դոլար_ներդրում_կանեն
Այսօր Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 12:14 Asia/Tehran
  • Թուրքական ընկերություններն Արցախի օկուպացված տարածքներում 1 մլրդ դոլար ներդրում կանեն

Այսօր Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յաղուբ Սեֆերը Բաքվում կայացած Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում, հայտնում է Report-ը։

Սեֆերը նշել է, որ խոսքը 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների մասին է, որոնք կներդրվեն այս ընկերությունների կողմից։ Նա վստահություն է հայտնել, որ ներդրումների այս ծավալը կշարունակի աճել։

tert.am