Շինձո Աբեի նկատմամբ մահափորձ է իրականացվել
Տոկիոյի իշխանությունները հաստատել են Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետի նկատմամբ իրականացված մահափորձի մասին լուրը և հավելել, որ նրա վիճակը դեռևս պարզ չէ:
Reuters -ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով նրան կրակել են թիկունքից: Հաղորդվել է, որ Աբեն նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ ուժայինները ձերբակալել են հրաձիգին, ով, ինչպես նշվում է, Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին անդամ է և ինքնաշեն զենքի միջոցով մահափորձ է կատարել Աբեի դեմ։
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը և վերադարձել Տոկիո՝ հայտարարելով Աբեի նկատմամբ մահափորձի մասին։
Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեն հրաժարական է տվել 2020 թվականի սեպտեմբերին՝ աղիքային հիվանդության պատճառով։ Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետն է եղել 7 տարի 8 ամիս։