Արտաքին ուժերի ներգրավվածությունը Կարակալպակստանի շրջանի վերջին իրադարձություններում
(last modified Fri, 08 Jul 2022 14:52:24 GMT )
Հուլիս 08, 2022 19:22 Asia/Tehran
  • Արտաքին ուժերի ներգրավվածությունը Կարակալպակստանի շրջանի վերջին իրադարձություններում

Ուզբեկստանի Ազգային գվարդիայի ղեկավարը հայտարարել է այս երկրի Կարակալպակստանի շրջանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին օտար ուժերի ներգրավվածության և ներկայության մասին։

Ուզբեկստանի ազգային գվարդիայի ղեկավար Զաֆար Ալիմովը,  հինգշաբթի օրն  արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների ներկայությամբ կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Նուկուսում տեղի ունեցած անկարգություններից անմիջապես հետո սկսված հետաքննության առաջին արդյունքները ապացուցում են, որ այդ իրադարձությունները պատահական չեն եղել և նախապես ծրագրված են եղել օտարերկրացիների ներգրավմամբ»։

Ալիմովը հավելել է, որ ներկայումս հետաքննության գաղտնիությունից ելնելով հնարավոր չէ մանրամասներ նշել, սակայն ձերբակալվածների թվում կան արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ, որոնց ներկայությունը Պակիստանի Քարաքալ քաղաքի կենտրոնում այդ պահին պատահական չէր։

Ուզբեկստանի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ Համիդ Ջան Դադաբաևը, ով նույնպես ներկա էր այս ասուլիսին, ասել է. «Ժամանակին ձեռնարկված միջոցներով Նուկուս քաղաքում իրավիճակը լիովին կայունացել է, և սննդի կենտրոնները, խանութները, հացի փռերն ու շուկաները գործում են նախկինի պես»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio