Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով
https://parstoday.ir/hy/news/world-i176734-Համաշխարհային_ռեկորդ_համաշխարհային_գնաճի_հաշվին._առևտրաշրջանառությունն_աճել_է_1_տրիլիոնով
2022 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրաշրջանառությունը ռեկորդային չափերի է հասել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 1 տրիլիոն դոլարով ու հասնելով 7,7 տրիլիոնի։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 09, 2022 05:16 Asia/Tehran
  • Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով

2022 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրաշրջանառությունը ռեկորդային չափերի է հասել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 1 տրիլիոն դոլարով ու հասնելով 7,7 տրիլիոնի։

Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակած զեկույցում։

Ռեկորդային աճը, սակայն, ըստ նույն զեկույցում բերվող հիմնավորումների, պայմանավորված է ոչ թե առևտրի ծավալի աճով, այլ համաշխարհային գների բարձրացմամբ։ «Ուկրաինայի պատերազմը սկսում է ազդել միջազգային առևտրի վրա՝ հիմնականում գների աճի հաշվին»,- ասվում է զեկույցում։

Ըստ գնահատականների, տարվա առաջին եռամսյակում հատկապես մեծ է եղել էներգակիրների գների աճը։ Միջինից բարձր են եղել նաև մետաղների և քիմիական արդյունաբերության ոլորտների արտադրանքի գները։

Իսկ տրանսպորտի և կապի սարքավորումների ոլորտներում համաշխարհային գները ու նաև դրանից կախված միջազգային առևտրի դոլարային ցուցանիշը մնացել են 2021 և 2019 թվականների մակարդակից էլ ցածր:

2022 թվականի մնացած հատվածում զեկույցի հեղինակները տնտեսական աճի դանդաղում են կանխատեսում` կախված բարձր տոկոսադրույքներից, գնաճային ճնշումներից ու առանձին երկրների տնտեսություններում պարտքի կայունության նկատմամբ առկա մտահոգություններից։

Համաշխարհային առևտրի վրա 2022թ-ին կազդեն նաև գլոբալ մատակարարման շղթաներում առաջացած խնդիրներն ու տարածաշրջանայնացման (ռեգիոնալացման) միտումները։

armeniasputnik.am