Բացահայտվել է Սինձո Աբեի սպանության դրդապատճառը
Հուլիս 09, 2022 12:28 Asia/Tehran
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը հարցաքննության ժամանակ նշել է իր դրդապատճառը:
Սինձո Աբեին սպանել է Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին անդամ 41-ամյա Տեցույա Յամագամին, ով ձերբակալվել է ուժայինների կողմից։
Յամագամին նշել է, որ սպանության շարժառիթը Սինձո Աբեի կապերն են «հատուկ կազմակերպության» հետ, որի դեմ նա վրեժ ուներ, սակայն ոչ քաղաքական։
Ճապոնական ոստիկանությունը չի նշել կազմակերպության անունը և ընդհանրապես դեռևս պարզ չէ, թե արդյուք այն իսկապես գոյություն ունի՞: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ Յամագամիի հիշատակած կազմակերպությունը կրոնական է։
Ոստիկանությունը փորձում է պարզել՝ Յամագամին միայնա՞կ է իրականացրել գործողությունը, թե կապ ունի որևէ խմբի կամ խմբերի հետ։
Պիտակ