Բացահայտվել է Սինձո Աբեի սպանության դրդապատճառը
https://parstoday.ir/hy/news/world-i176746-Բացահայտվել_է_Սինձո_Աբեի_սպանության_դրդապատճառը
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը հարցաքննության ժամանակ նշել է իր դրդապատճառը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2022 12:28 Asia/Tehran
  • Բացահայտվել է Սինձո Աբեի սպանության դրդապատճառը

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը հարցաքննության ժամանակ նշել է իր դրդապատճառը:

Սինձո Աբեին սպանել է Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին անդամ  41-ամյա Տեցույա Յամագամին, ով ձերբակալվել է ուժայինների կողմից։

Յամագամին նշել է, որ  սպանության  շարժառիթը Սինձո Աբեի կապերն են «հատուկ կազմակերպության» հետ, որի դեմ նա վրեժ  ուներ, սակայն ոչ քաղաքական։

Ճապոնական ոստիկանությունը չի նշել կազմակերպության անունը և ընդհանրապես դեռևս պարզ չէ, թե արդյուք այն իսկապես գոյություն ունի՞: Որոշ   լրատվամիջոցներ նշում են, որ Յամագամիի հիշատակած կազմակերպությունը կրոնական է։

Ոստիկանությունը փորձում է պարզել՝ Յամագամին միայնա՞կ է իրականացրել գործողությունը, թե կապ ունի որևէ խմբի կամ խմբերի հետ։