ԱՄՆ-ում հայտարարել են` հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են
https://parstoday.ir/hy/news/world-i177060-ԱՄՆ_ում_հայտարարել_են_հացահատիկի_համաշխարհային_պաշարները_նվազել_են
Հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են մինչև 267,5 միլիոն տոննա, նշվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության «Հացահատիկ. համաշխարհային շուկաներ և առևտուր» հուլիսյան զեկույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 13:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հայտարարել են` հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են

Հացահատիկի համաշխարհային պաշարները նվազել են մինչև 267,5 միլիոն տոննա, նշվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության «Հացահատիկ. համաշխարհային շուկաներ և առևտուր» հուլիսյան զեկույցում։

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով՝ մեկ տարի առաջ հացահատիկի ամբարներում պաշարը 25 միլիոն տոննայով ավելին է եղել։

Զեկույցում նշվում է նաև, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը հուլիսին նվազել է ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրամիությունում և Արգենտինայում բերքատվության անկման պատճառով։

Ըստ ամերիկյան գերատեսչության՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանում ու Կանադայում, համաձայն կանխատեսումների, բարձր բերքատվություն է սպասվում, այն չի փոխհատուցի նվազման տեմպերը։

aysor.am