Կործանված եգիպտական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են
Մայիս 19, 2016 14:26 Asia/Tehran
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի որոնումների ընթացքում ծովում երկու լողացող օբյեկտներ են հայտնաբերվել. հայտնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ օբյեկտը 50 մղոն է հեռու այն վայրից, որտեղից էլ ռադարի տեսադաշտից անհետացել էր ինքնաթիռը։
Հունական հեռուստաընկերությունները պնդում են, որ հունական Կարպատոս կղզուց հարավ հայտնաբերվել են հենց անհետացած ինքնաթիռի մնացորդները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որոր Փարիզից Կահիրե թռած ինքնաթիռը Միջերկրական ծովում անհետացել էր ռադարների տեսադաշտից։
Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Նրանք բոլորն էլ զոհվել են։
shabat.am
19/5/2016
Պիտակ