Ռուսաստան. Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքմանը
https://parstoday.ir/hy/news/world-i177284-Ռուսաստան._Արևմուտքը_խոչընդոտում_է_Սիրիա_մարդասիրական_օգնության_առաքմանը
Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 04:33 Asia/Tehran
  • Ռուսաստան. Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքմանը

Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքմանը:

ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է, որ արևմտյան երկրները  կանխում  են Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու ցանկացած փորձ, որը չի համապատասխանում իրենց ցանկությանը։

Արձագանքելով Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված՝ Սիրիա ցամաքային սահմաններով մարդասիրական օգնություն ուղարկելու մասին բանաձևի հաստատումը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների կողմից խոչընդոտելուն, ԱԳՆ-ն հայտարարել է. «Այս բանաձևի հաստատման կանխումը  ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արևմտյան երկրները չեն ցանկանում ԱԽ-ում լուծել Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը և շարունակում են քաղաքականացնել հումանիտար հարցերը»: