Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i177588-Պուտինն_Էրդողանի_հետ_հանդիպմանն_անդրադարձել_է_նաև_ԼՂ_հիմնախնդրի_կարգավորմանը
Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 08:50 Asia/Tehran
  • Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Իհարկե, մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Վերջերս Կասպից համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ»,- ասել է Պուտինը:

Կողմերը քննարկել են նաև սիրիական խնդիրը, ինչպես նաև երկկողմ խոշոր նախագծերի իրականացումը: 

armenpress.am