Թուրքիան ձգտում է երկարաձգել գազի պայմանագրերն Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i178132-Թուրքիան_ձգտում_է_երկարաձգել_գազի_պայմանագրերն_Իրանի_Ադրբեջանի_և_Ռուսաստանի_հետ
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է երկարաձգել գազի ներկրման պայմանագրերը Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2022 13:31 Asia/Tehran
  • Թուրքիան ձգտում է երկարաձգել գազի պայմանագրերն Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է երկարաձգել գազի ներկրման պայմանագրերը Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմուզը հայտարարել է. «Մեր գազ մատակարարողներն են Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը, և մենք մտադիր ենք նրանց հետ մեր պայմանագրերը երկարաձգել ևս մեկ շրջանով։ Մենք ձգտում ենք բավարարել մեր էներգետիկ պահանջարկը: Գազային համագործակցությունը եղել է այն կարևոր թեմաներից մեկը, որը քննարկվել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հուլիսի 19-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ»։

Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում Թուրքիան Ռուսաստանից ստացել է մոտ 13 միլիարդ խորանարդ մետր գազ։