Պոպով. Ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ
Մայիս 20, 2016 20:21 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձեւականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Չէ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պետք է ապրեն այնտեղ», - հայտնել է Իգոր Պոպովը:
Պիտակ