Պոպով. Ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i17866-Պոպով._Ղարաբաղցիները_պետք_է_վերադառնան_բանակցությունների_սեղանի_մոտ
Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2016 20:21 Asia/Tehran
  • Պոպով. Ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ

Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձեւականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպման ընթացքում եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային համաձայնության ձեռք բերումից հետո ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի մոտ: Չէ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք պետք է ապրեն այնտեղ», - հայտնել է Իգոր Պոպովը: