Պուտինը հրավիրել է Տաշքենդում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i178890-Պուտինը_հրավիրել_է_Տաշքենդում_կայանալիք_ՇՀԿ_հանդիպմանը._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած բանակցություններից հետո, իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տաշքենդում կայանալիք հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 15:11 Asia/Tehran
  • Պուտինը հրավիրել է Տաշքենդում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած բանակցություններից հետո, իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տաշքենդում կայանալիք հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը`հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ կզմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ենթադրվում է, որ գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին եւ Կամբոջային։

news.am