Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը
https://parstoday.ir/hy/news/world-i179310-Չինաստանը_կշարունակի_մեծացնել_Ռուսաստանի_հետ_ազգային_արժույթներով_առևտուրը
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2022 15:11 Asia/Tehran
  • Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը

Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը:

«Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների սահմանած պատժամիջոցները որոշակի խոչընդոտներ են առաջացրել Ռուսաստանի և Չինաստանի միջև գործնական համագործակցության հարցում։ Երկու երկրների իրավասու մարմինները պետք է օպտիմալացնեն համակարգումն ու փոխգործակցությունը, որպեսզի լուծեն երկկողմ առևտրում հաշվարկների հետ կապված բոլոր դժվարությունները։ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ առևտրում ազգային արժույթներով հաշվարկները և պատրաստ է լիարժեք գործի դնել ֆինանսական ենթակառուցվածքներն ու ինստիտուտները»,– նշել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում արդեն երկար տարիներ օգտվում են ազգային արժույթից:

Նա հավելել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային հաշվարկներում յուանի բաժինը 2014 թվականին 3.1 տոկոսից 2021 թվականին դարձել է 17.9 տոկոս: Ազգային արժույթի`որպես վճարային միջոցի դերը աստիճանաբար ամրապնդվում է` նվազեցնելով ձեռնարկությունների արժութային ռիսկերը և խնայելով փոխարժեքի ծախսերը։

armeniasputnik.am