ԵՄ. Միջուկային համաձայնագրի վերակենդանացման ծրագրին Իրանի արձագանքը կառուցողական էր
https://parstoday.ir/hy/news/world-i179642-ԵՄ._Միջուկային_համաձայնագրի_վերակենդանացման_ծրագրին_Իրանի_արձագանքը_կառուցողական_էր
Bloomberg լրատվական ալիքը, վկայակոչելով Վիեննայի բանակցություններին ծանոթ եվրոպացի դիվանագետին, ով կապի մեջ է ամերիկացի պաշտոնյաների հետ, հաղորդում է, որ Եվրամիությունը միջուկային համաձայնագրի վերակենդանացման ծրագրին Իրանի արձագանքը համարում է «կառուցողական»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2022 04:27 Asia/Tehran
  • ԵՄ. Միջուկային համաձայնագրի վերակենդանացման ծրագրին Իրանի արձագանքը կառուցողական էր

Bloomberg լրատվական ալիքը, վկայակոչելով Վիեննայի բանակցություններին ծանոթ եվրոպացի դիվանագետին, ով կապի մեջ է ամերիկացի պաշտոնյաների հետ, հաղորդում է, որ Եվրամիությունը միջուկային համաձայնագրի վերակենդանացման ծրագրին Իրանի արձագանքը համարում է «կառուցողական»։

Բլումբերգը հավելել է, որ այս հայտարարություններն առաջին դրական նշանն են Իրանի դիրքորոշման վերաբերյալ, որը երկուշաբթի երեկոյան պաշտոնապես իր պատասխանն ուղարկեց եվրոպական կողմերին՝ կապված ՀԳՀԾ-ի վերածննդի վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելի ծրագրի հետ:

Հաղորդվում է, որ Իրանի պատասխանը պետք է ուսումնասիրվի, և միջուկային բանակցություններում ներգրավված մյուս կողմերը, ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը, պետք է ներկայացնեն իրենց կարծիքը: