Պենտագոն. Թալիբների տրամադրության տակ հայտնվել է յոթ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա
https://parstoday.ir/hy/news/world-i179810-Պենտագոն._Թալիբների_տրամադրության_տակ_հայտնվել_է_յոթ_միլիարդ_դոլարի_ռազմական_տեխնիկա
Պենտագոնը հայտարարել է, որ թալիբների տրամադրության տակ հայտնվել է յոթ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 19, 2022 09:19 Asia/Tehran
  • Պենտագոն. Թալիբների տրամադրության տակ հայտնվել է յոթ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա

Պենտագոնը հայտարարել է, որ թալիբների տրամադրության տակ հայտնվել է յոթ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա:

Պենտագոնի գլխավոր տեսուչի՝ չորեքշաբթի օրը հրապարակված նոր զեկույցում նշված է, որ այդ սարքավորումները ներառում են ռազմական ինքնաթիռներ, զենք, զինամթերք և ռազմական մեքենաներ:

Ըստ այս զեկույցի՝ ԱՄՆ-ն ​​այդ տեխնիկան տրամադրել էր Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության ուժերին։

Աֆղանստանի վերակառուցման ԱՄՆ-ի հատուկ տեսչական գրասենյակը (SIGAR) հայտարարել է, որ երկրի նախկին կառավարության անվտանգության ուժերին տրամադրված զինտեխնիկայի արժեքը կազմում է ավելի քան 18 միլիարդ դոլար։

Աֆղնաստանում ԱՄՆ-ի միլիտարիստական և օկուպացիոն քաղաքականության հետևանքով ոչնչացել են այս երկրի տնտեսական և առողջապահական ենթակառուցվածքները։