Ռուսաստանը Չինաստան խոշորագույն նավթ արտահանողն է
https://parstoday.ir/hy/news/world-i179960-Ռուսաստանը_Չինաստան_խոշորագույն_նավթ_արտահանողն_է
Հուլիսին Ռուսաստանը երրորդ ամիսն անընդմեջ շարունակել է լինել Չինաստան խոշորագույն նավթ արտահանողը՝ էժան նավթի պահանջարկի պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 20, 2022 19:17 Asia/Tehran
  • Ռուսաստանը Չինաստան խոշորագույն նավթ արտահանողն է

Հուլիսին Ռուսաստանը երրորդ ամիսն անընդմեջ շարունակել է լինել Չինաստան խոշորագույն նավթ արտահանողը՝ էժան նավթի պահանջարկի պատճառով։

Մինչ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով արևմտյան երկրները խուսափում են ռուսական ապրանքներից և հավատարիմ մնում  պատժամիջոցներին,  էժան նավթ ներկրելով այդ երկրից, հուլիս ամսին Չինաստանը շարունակել է մնալ Ռուսաստանից նավթի ամենակարևոր ներկրողը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանից նավթի ներմուծումը, այդ թվում Արևելյան Սիբիր Օվկիանիա խողովակաշարով և ծովային ճանապարհով՝ եվրոպական  նավահանգիստներից և Ռուսաստանի Հեռավոր Արևելքից ներմուծումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հուլիսին հասել է ավելի քան 7.15 միլիոն տոննայի, ինչը վկայում է 7.6 տոկոս աճի մասին:

Չինաստանի մասնավոր նավթավերամշակման գործարանների կողմից ռուսական նավթի գնման բարձր ծավալը հանգեցրել է Անգոլայից և Բրազիլիայից ներմուծման նվազմանը, իսկ այս երկու երկրների արտահանումը Չինաստան տարեկան կտրվածքով նվազել է համապատասխանաբար 27 և 58 տոկոսով։