ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի նշանակումը կարող է հեռվացնել ԱՄՆ-ին տարածաշրջանի գործընթացներից. Ադրբեջանի ԱԳՆ դեմարշը
Գրեթե չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հեռվացնել ԱՄՆ-ն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օգոստոսի 24-ի մամուլի հայտարարությունը։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Լ.Աբդուլաեւան նշել է, որ Ֆիլիպ Ռիկերին՝ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը մամուլի համար «մի մոտեցում ցուցադրեց, որը հեռու է տարածաշրջանում ձեւավորված հետկոնֆլիկտային իրողություններից, ինչը զարմանք է առաջացնում»։
«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է եւ հստակ հնչեցվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռվացման հանգեցնել։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, եւ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը որեւէ կերպ կարգավորմանը չի ծառայում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
news.am