Գեներալ Մաքքենզի. Աֆղանստանի պատերազմը պարտություն էր ԱՄՆ-ի համար
ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության շտաբի՝ CENTCOM-ի նախկին հրամանատարը խոստովանել է, որ վերջին երկու տասնամյակում, Աֆղանստանի պատերազմը պարտություն է եղել ամերիկյան չորս կառավարությունների համար։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանկ Մաքքենզին խոստովանել է, որ վերջին երկու տասնամյակում Աֆղանստանի պատերազմը պարտություն է եղել ամերիկյան չորս կառավարությունների համար և այդ ձախողումն անվանել է «ռազմական և դիվանագիտական ձախողումների» համադրություն։
Մաքքենզին ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի ձախողման պատճառն այն է, որ պակիստանցիները երբեք չեն հավատացել, որ ամերիկացիները կմնան և միշտ մտածել են, որ նրանք կհեռանան»։
Մաքքենզին ավելացրել է, որ Վաշինգտոնը փորձում էր Աֆղանստանը կառավարել արևմտյան մոդելի հիման վրա, ինչը սխալ էր։
Ամերիկյան կառավարությունը, որը 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի բիզնես կենտրոնի երկվորյակ աշտարակներում տեղի ունեցած միջադեպից հետո Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորումից վրեժ լուծելու պատրվակով, Հյուսիսային Ատլանտյան (ՆԱՏՕ) դաշնակիցների հետ մտավ Աֆղանստան, և 20 տարի շարունակ կործանեց այդ երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցները, 2021 թվականի օգոստոսի 15-ին ամոթալի կերպով հեռացավ այդ երկրից։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio