Ռուսաստան. ԱՄՆ-ն պետք է վերադարձնի Աֆղանստանից գողացված փողերը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ԱԽ նիստում ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել Աֆղանստանից գողացված գումարը։
Ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը վերածվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի և նրա ամերիկացի գործընկեր Լինդա Թոմաս Գրինֆիլդի մեղադրանքների թատերաբեմի:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Մեր նախկին արևմտյան գործընկերներեր, ձեր սխալների համար պետք է վճարեք դուք, և սկզբում պետք է վերադարձնեք աֆղան ժողովրդից գողացված գումարները»։
Նա ընդգծել է.«Ամեն ինչ փողով չի կարելի չափել. Աֆղանստանում ձեր դեմոկրատիայի տարածման ժամանակ զոհված մարդկանց կյանքը հնարավոր չէ չափել փողով, և փողով հնարավոր չէ գնել աֆղան ժողովրդի հավատարմությունը»: