Անվտանգության խորհուրդն իրաքյան կողմերին զսպվածության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i180996-Անվտանգության_խորհուրդն_իրաքյան_կողմերին_զսպվածության_կոչ_է_արել
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրաքյան բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերելու և երկխոսություն սկսելու կոչ է արել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 17:59 Asia/Tehran
  • Անվտանգության խորհուրդն իրաքյան կողմերին զսպվածության կոչ է արել

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրաքյան բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերելու և երկխոսություն սկսելու կոչ է արել:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել Իրաքի բոլոր կողմերին խաղաղ ճանապարհով լուծել քաղաքական տարաձայնությունները, հարգել օրենքի գերակայությունը, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը և խուսափել բռնությունից։

Այս հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են օգոստոսի 29-ին և 30-ին Իրաքում տեղի ունեցած բռնի միջադեպերը և մտահոգություն հայտնել մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին տարածված հաղորդագրությունների առնչությամբ։

2021 թվականի հոկտեմբերին ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Իրաքի քաղաքական կուսակցություններին չի հաջողվել երկրում նոր կառավարություն ձեւավորել ։