Վրաստանը ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i18115-Վրաստանը_ուժեղացնում_է_պաշտպանությունը_Աբխազիայի_հետ_սահմանին
Վրաստանը ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիայի խոսքով` այս միջոցառումը ձեռնարկվել է վրաց քաղաքացու մահվան դեպքից հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2016 09:02 Asia/Tehran
  • Վրաստանը ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանին

Վրաստանը ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիայի խոսքով` այս միջոցառումը ձեռնարկվել է վրաց քաղաքացու մահվան դեպքից հետ:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն բողոք էր հայտնել վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության առնչությամբ: Գերատեսչությունում նշել են, որ պատասխանատվությունը ռուսական կողմի վրա է, և անհրաժեշտ է Աբխազիայում ու Հարավային Օսիայում միջազգային անվտանգության մեխանիզմներ ստեղծել:

Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թբիլիսին օգտագործում է իր քաղաքացու մահը «ռուսական օկուպացիայի» թեման առաջ քաշելու համար: Գերատեսչությունում ընդգծել են, որ Թբիլիսին գիտի, որ ոչ սահմանապահները, ոչ ռուսաստանյան այլ ներկայացուցիչներ կապ չեն ունեցել տեղի ունեցածի հետ:

orer.am

22/5/2016