Ուկրաինան չի բացառում «սահմանափակ» միջուկային հակամարտությանն աշխարհի առաջատար երկրների ներգրավման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i181402-Ուկրաինան_չի_բացառում_սահմանափակ_միջուկային_հակամարտությանն_աշխարհի_առաջատար_երկրների_ներգրավման_հնարավորությունը
Ուկրաինան չի բացառում «սահմանափակ» միջուկային հակամարտության մեջ աշխարհի առաջատար երկրների ուղիղ ներգրավման հնարավորությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 07, 2022 15:14 Asia/Tehran
  • Ուկրաինան չի բացառում «սահմանափակ» միջուկային հակամարտությանն աշխարհի առաջատար երկրների ներգրավման հնարավորությունը

Ուկրաինան չի բացառում «սահմանափակ» միջուկային հակամարտության մեջ աշխարհի առաջատար երկրների ուղիղ ներգրավման հնարավորությունը։

Այս մասին Ukrinform-ում իրենց հոդվածում գրել են  Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին եւ Գերագույն Ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հետախուզության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Զաբրոդսկին։

«Անհնար է նաեւ ամբողջությամբ բացառել աշխարհի առաջատար երկրների անմիջական ներգրավման հնարավորությունը «սահմանափակ» միջուկային հակամարտության մեջ։ Ուղղակիորեն տեսանելի է նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի հեռանկարը․․․Իսկապես, այս պահից սկսած, Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն սպառնալիք կդառնա Ուկրաինայի, նրա մյուս հարեւանների եւ մի շարք եվրոպական երկրների համար, այլ նաեւ ահաբեկչական պետություն իսկապես համաշխարհային մասշտաբով»,-ասվում է հոդվածում։

news.am