Եվրոպական խորհուրդը հայտարարել է էներգակիրների բարձր գների պատճառով ընկերությունների կորուստների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i181406-Եվրոպական_խորհուրդը_հայտարարել_է_էներգակիրների_բարձր_գների_պատճառով_ընկերությունների_կորուստների_մասին
Եվրոպայում շատ ընկերություններ առաջիկա աշնանը և ձմռանը կորուստներ կունենան էներգակիրների բարձր գների պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2022 16:14 Asia/Tehran
  • Եվրոպական խորհուրդը հայտարարել է էներգակիրների բարձր գների պատճառով ընկերությունների կորուստների մասին

Եվրոպայում շատ ընկերություններ առաջիկա աշնանը և ձմռանը կորուստներ կունենան էներգակիրների բարձր գների պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը,  հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝  Al Jazeera հեռուստաալիքով։

 Շառլ Միշելը օգոստոսի 7-ին մասնակցել է Կատարում ԵՄ պատվիրակության բացման արարողությանը։

«Հաջորդ ամիսները դժվար կլինեն ԵՄ երկրների համար, և շատ ընկերություններ կտուժեն էներգակիրների բարձր գների պատճառով, սակայն Ռուսաստանը այն գործընկերը չէ, որին կարելի է վստահել, և մենք չպետք է հույս դնենք նրա վրա էներգիայի մատակարարման հարցում»,- ասել է Միշելը։

armenpress.am