Եվրոգոտու պետական պարտքը հասել Է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին
https://parstoday.ir/hy/news/world-i181506-Եվրոգոտու_պետական_պարտքը_հասել_Է_միագումար_ՀՆԱ_ի_97_տոկոսին
Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել Է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում Է ռեցեսիայի, որը դեռ կարելի Է կանխել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 09, 2022 13:23 Asia/Tehran
  • Եվրոգոտու պետական պարտքը հասել Է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել Է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում Է ռեցեսիայի, որը դեռ կարելի Է կանխել:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

«Պետական պարտքն, իհարկե, աճել Է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում Է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում Է աննշան աճ եւ ցույց Է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում Է սպառնալ ռեցեսիայով»,- ասել Է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: