Կիպրոսում անցկացվում են Խորհրդարանական ընտրություններ
Մայիս 22, 2016 18:47 Asia/Tehran
Կիպրոսում այսօր անցկացվում են Խորհրդարանական ընտրություններ։ Ընտրատեղամասերը բացվել են ժամանակին եւ առանց խախտումների մասին ահազանգումների:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն արդեն իսկ ընտրություններին մասնակցել է: Նա հայտարարել է, որ յուրաքանչյուրի պարտքն է մասնակցել ընտրությունների, այլապես ոչ ոք իրավունք չունի բողոքելու արդյունքներից:
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրատեղամասերը կփակվեն Կիպրոսի ժամանակով 18։00-ին։
galatv.am
Պիտակ