Սիոնիստական ռեժիմի զենքով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i181668-Սիոնիստական_ռեժիմի_զենքով_բեռնված_ինքնաթիռը_վայրէջք_է_կատարել_Բաքվում
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմի զենքով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 13:29 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զենքով բեռնված  ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմի զենքով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում:

Սոցցանցերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի  զենքով բեռնված Ադրբեջանի  ինքնաթիռը օկուպացված Պաղեստինից  թռել է Բաքու:

Ըստ այս հաղորդման՝ Boeing 747 բեռնատար ինքնաթիռը Թել Ավիվից մտել է Բաքու:  Ադրբեջանի  և Սիոնիստական ռեժիմի միջև սպառազինական գործարքների շրջանակում, ինքնաթիռը զենք ու զինամթերք է տեղափոխել Ադրբեջան։

 Ադրբեջանի  պաշտպանական արդյունաբերության նախարար  Մադաթ Ղուլիևը վերջերս հայտնել է սիոնիստական ​​ընկերությունների հետ Բաքվի համագործակցությունը շարունակելու մասին։

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ երկիրը մեծ քանակությամբ զինտեխնիկա է գնել Սիոնիստական ​​ռեժիմից։