Հարցում. Կանադացիների մեծ մասը չի ցանկանում, որ իրենց ղեկավարի բրիտանական կայսրությունը
(last modified Wed, 14 Sep 2022 14:23:28 GMT )
Սեպտեմբեր 14, 2022 18:53 Asia/Tehran
  • Հարցում. Կանադացիների մեծ մասը չի ցանկանում, որ իրենց ղեկավարի բրիտանական կայսրությունը

Անցկացված վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ Կանադայի մեծ թվով քաղաքացիներ չեն ցանկանում, որ օտարերկրյա միապետը ներկայացնի իրենց երկիրը:

Անցած հինգշաբթի օրը 96 տարեկան հասակում մահացել է Բրիտանիայի  թագուհի Եղիսաբեթ II-ը։ 

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահը և 1952-ից մինչև 2022 թվականը  նրա 70-ամյա երկարատև գահակալությունը, որի կեսն անցկացվել է Լոնդոնի գերիշխանությունից  ազատվելու նպատակով բրիտանական գաղութատիրության  տակ  գտնվող ժողովուրդների պայքարի ընթացքում, հիշեցնում են Բրիտանիայի գաղութատիրական ժառանգությունն աշխարհում, որը տևեց մի քանի հարյուր տարի:

Եղիսաբեթ II-ի մահվանից հետո,  շատ երկրներ հանդես են եկել բրիտանական միապետությունից  անկախանալու պահանջով։

Ապրիլին  Angus Reid Institute-ի անցկացրած հարցման  համաձայն, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 13-ին, կանադացիների 51 տոկոսը չի ցանկանում, որ բրիտանական կայսրությունը շարունակի կառավարել Կանադան:

Այս ցուցանիշը 2020 թվականի հունվարին ավելի քան 45 տոկոս էր։