Ուկրաինան հրետակոծել է Ռուսաստանի սահմանի տարածքում գտնվող բնակելի թաղամասը
Սեպտեմբեր 15, 2022 03:40 Asia/Tehran
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուսական գյուղի բնակիչները տարհանվել են Ուկրաինայի հրետանային հարձակման հետևանքով։
Rasha Today կայքի փոխանցմամբ՝ հրետակոծման պատճառով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ռուսական Կրասնիյ Խոտոր գյուղի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են և տեղափոխվել «անվտանգ վայր»:
Կայքում հրապարակված պատկերներում լսվում է բնակիչներից մեկի ձայն, ով ասում է, որ ուկրաինական ուժերը հրետակոծել են գյուղի կենտրոնը։
Գլադկովը հայտարարել է, որ ժամանակավորապես տարհանվել են այս շրջանի Ժուռավլյովկա և Նիխոտիվկա գյուղերի բնակիչները, իսկ ոստիկանությունն ու սահմանապահ ուժերը շարունակելու են մնալ այդ շրջաններում:
Պիտակ