Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i182234-Շառլ_Միշելը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իլհամ_Ալիևի_հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2022 15:52 Asia/Tehran
  • Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ:

armenpress.am