Զարիֆ.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը երկրներին պարտավորեցրել է համագործակցել Իրանի հետ»
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.« Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը, ոչ միայն օրինական է դարձրել Իրանի միջուկային գործունեությունը, այլև երկրներին պարտավորեցրել է համագործակցել Իրանի հետ»:
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին» հաջորդող ժամանակաշրջանի առիթները թեմայով համաժողովում Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.« Սիոնիստական ռեժիմը և ցավոք տարածաշրջանի մի շարք երկրներ Իրանին ճնշելու լծակները կորցնելու պատճառով դեմ էին «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» գործադրմանը»:
Զարիֆն ասել է.«Մեր և բանակցող կողմի միջև առկա անվստահության մթնոլորտում նույնիսկ անհավանական էր «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» իրագործումը: Սակայն «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին» հաջորդող ժամանակաշրջանի պայմանները նվազագույնի են հասցրել Իրանի հետ համագործակցելու շուրջ ծագած մտահոգությունները»:
Զարիֆը հավելել է.«Մենք պիտի աշխարհին այս պատգամն ուղղենք, որ Իրանը ընդունում է համագործակցություններն ու ներդրումները և ցանկանում է ներկա լինել միջազգային ասպարեզում»:
Նա ասել է.«Եթե մենք ևս ավելի խորացնենք լարվածությունները թշնամու ակնկալած քայլերը վերցրած կլինենք ու նրա լարած թակարդը կընկնենք»: Ներդրումները կատարվում են խաղաղ, լարվածություններից հեռու միջավայրում, այն միջավայրը, որ թշնամիները փորձում են լարված ներկայացնել: Նրանք ովքեր օժտված են բանականությամբ Իրանում ներդրումներ են կատարելու»: