Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ. Կիսիդա
https://parstoday.ir/hy/news/world-i183400-Ճապոնիան_մտադիր_է_խաղաղության_պայմանագիր_կնքել_ՌԴ_ի_հետ._Կիսիդա
Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 03, 2022 10:13 Asia/Tehran
  • Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ. Կիսիդա

Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ։

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է Ճապոնիայի խորհրդարանի 210-րդ արտահերթ նստաշրջանը:

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները բարդացել են, սակայն մենք հավատարիմ ենք մնում տարածքային խնդրի լուծման ու խաղաղության պայմանագրի կնքման ուղեգծին», - ասել է Կիսիդան:

Հիշեցնենք` 2022 թվականի մարտին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան հրաժարվում է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններից, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու կարգը, հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունը։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանն այդ որոշումը ցավալի ու անընդունելի էին համարել:

armeniasputnik.am