Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին արգելվել է մասնակցել 2023 թվականի Եվրոպական խաղերին
2023 թվականին Լեհաստանում կայանալիք Եվրոպական խաղերի կազմկոմիտեի ղեկավարն ասել է, որ «Անհնար է հյուրընկալել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին»։
Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան՝ «ՖԻՖԱ»-ն, Եվրոպական ֆուտբոլային միությունը՝ «ՈՒԵՖԱ»-ն և Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելել են Ռուսաստանի մարզական թիմերին և մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին։
2023 թվականի Եվրոպական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Մարչին Նովակն ասել է.«Լեհաստանում հնարավոր չէ հյուրընկալել ռուս և բելառուս մարզիկներին, Իհարկե, վերջնական որոշումը Եվրոպական օլիմպիական կոմիտեինն է»։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է.-«Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները եթե չաջակցեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին, կարող են մասնակցել միջազգային միջոցառումներին»։
Եվրոպական խաղերում Ռուսաստանը ավելի շատ մեդալ է նվաճել, քան ցանկացած այլ երկիր, իսկ այս խաղերի նոր շրջանին մնացել է 9 ամիս։