Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է Ուկրաինայի պատերազմի հետևանքների մասին
(last modified Wed, 05 Oct 2022 04:33:17 GMT )
Հոկտեմբեր 05, 2022 08:03 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է Ուկրաինայի  պատերազմի հետևանքների մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով համաշխարհային շուկաները կհայտնվեն ճնշման տակ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է առաջացնել ռիսկերի անկանխատեսելի վերագնահատում և մեծացնել համաշխարհային ֆինանսական խնդիրները, ինչն իր հերթին ճնշում կգործադրի համաշխարհային շուկաների վրա:

Կառույցը հայտարարել է, որ համաշխարհային  շուկաներում ֆինանսական կայունության մասին վերջին զեկույցի համաձայն՝ ուկրաինական պատերազմի բացասական ազդեցությունը ներդրումային ֆոնդերի անկայունությանը զուգահեռ, կարող է արագացնել դրանցից ֆինանսական միջոցների դուրսբերումը և շուկաները դարձնել ավելի անկայուն: