Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i183680-Խաղաղության_համաձայնագրի_համապարփակ_առաջարկները_Մոսկվան_փոխանցել_է_Երևանին_ու_Բաքվին._Զախարովա
Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 12:17 Asia/Tehran
  • Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում. Ռուսաստանը գործնական աշխատանք է տանում՝ հստակ արդյունքներ արձանագրելու համար:

«Մենք չենք զբաղվում գովազդով, որի մեջ բովանդակություն չկա: Մենք պատմում ենք արդյունքների մասին»,- նշել է Զախարովան և հավելել՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ Մոսկվան հանրային կերպով չի մեկնաբանում բանակցույթունների մանրամասները: