Հոկտեմբեր 07, 2022 11:21 Asia/Tehran
  • Չինացի պաշտոնյա. ԱՄՆ-ն Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման պատճառն է

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման գլխավոր պատճառն ԱՄՆ-ն է:

Չինական «Global Times» լրատվական կայքի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գուանգ Շուանգը  քննադատելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական դաշինքի ամրապնդումն ասել է.«Կորեական թերակղզու խնդրի միակ լուծումը երկխոսությունն է»:

Գուանգ Շուանգը ամերիկյան կողմից պահանջել է  ապացուցել իր բարյացակամությունը և  ուշադրություն դարձնել Հյուսիսային Կորեայի տրամաբանական ու օրինական մտահոգություններին, որպեսզի  պայմաններ ստեղծվեն  երկխոսության վերսկսման համար։

Չինացի պաշտոնյան նաև  ընդգծել է,ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է կառուցողական դեր խաղա Կորեական թերակղզու հարցում և  կուրորեն ուժ և ճնշում չգործադրի Փհենյանի դեմ։

Պիտակ