Կրեմլը հերքել է ռուս պաշտոնյաների միջև տարաձայնությունների վերաբերյալ լուրերը
Հոկտեմբեր 08, 2022 04:08 Asia/Tehran
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում տարաձայնությունների առկայության մասին լուրերը:
Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ մեջբերել էին Պեսկովին, ով հայտարարել էր, թե Պուտինի մերձավոր շրջապատի որոշ անդամներ ուղղակիորեն դեմ են արտահայտվել նրան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ղեկավարության հարցով:
Պեսկովը հերքել է այդ լուրերը:
Ուկրաինայի պատերազմ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով հանդերձ, շարունակվում է արդեն ութ ամիս, իսկ արևմտյան երկրները շարունակում են զենք տրամադրել Կիևին։
Պիտակ