Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային. Պուտին
Հոկտեմբեր 10, 2022 11:52 Asia/Tehran
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուկրաինական քաղաքներին այսօր առավոտյան հարվածները հասցվել են «ՊՆ-ի առաջարկով և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն»։
Նա նաև հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին բարձր ճշգրտության օդային և ցամաքային զենքերից»։
«Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային», – ասել է Պուտինը:
Պիտակ