Լավրովն խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի ընդունումը
ՌԴ ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական նոր բանաձեւի ընդունումը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը խստորեն քննադատել է ՄԱԿ-ում հակառուսական նոր բանաձեւի ընդունումը եւ հայտարարել, որ Արեւմուտքն այդ բանաձեւն ընդունել է դիվանագիտական ահաբեկչության միջոցով։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի չորրորդ բանաձեւը ընդունելով , չի ճանաչել ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելու հանրաքվեն։
Հոկտեմբերի 10-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը՝ հավանություն տալու Ռուսաստանի դեմ չորրորդ բանաձևին։
Այս քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի 143 անդամներ կողմ են քվեարկել բանաձեւին, հինգ երկրներ՝ դեմ, իսկ ձեռնպահ են են քվեարկել35 երկրներ :
Այս բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան: Չինաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում է։ Քվեարկության նիստից բացակայում էին Իրանը և Վենեսուելան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի և Զապորոժիայի շրջանների բռնակցումը։