Եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան. Վիկտոր Օրբան
https://parstoday.ir/hy/news/world-i184480-Եթե_այսպես_շարունակվի_պատժամիջոցները_կցնցեն_Եվրոպան._Վիկտոր_Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ երկրին անհրաժեշտ է ունակ բանակ՝ երկարատև պատերազմին պատրաստվելու համար՝ պատժամիջոցների ֆոնին, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2022 19:44 Asia/Tehran
  • Եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան. Վիկտոր Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ երկրին անհրաժեշտ է ունակ բանակ՝ երկարատև պատերազմին պատրաստվելու համար՝ պատժամիջոցների ֆոնին, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:

«Մենք չենք կարող ջայլամի նման գլուխներս թաքցնել ավազի մեջ: Մենք պետք է առերեսվենք իրականության հետ: Եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան, մայրցամաքի տնտեսությունը ծնկի կիջնի, մարդիկ կարող են վտանգված լինել, և թվում է, թե մեզ պետք է պատրաստվել երկարատև պատերազմի:  Մեզ՝ հունգարացիներիս, պետք է զսպող ուժի բանակ՝ պատրաստ հարվածելու, խաղաղություն երաշխավորելու ունակ, քանի որ ով պատրաստ չէ գործելու և կարգապահ չէ, չի կարող հաջողակ դառնալ, ով ուժ չունի, նա չի ունենա ճշմարտությունը, և ով հավատ չունի, նա ոչինչ չունի պայքարելու»,- ասել է Օրբանը կամավորների երդման արարողության ժամանակ։

armenpress.am