Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Թբիլիսիում
Մայիս 24, 2016 15:25 Asia/Tehran
Թբիլիսիում այս տարվա հուլիսին տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական եռակողմ հանդիպումը, haqqin.az-ի փոխանցմամբ` հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Նրա խոսքով` հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ինչպես նաև եռակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:
«Մենք անվտանգության ոլորտում սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Օրերս Ադրբեջանում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր: Կարծում եմ, որ նման հանդիպումները կամրապնդեն մեր կապերը ռազմական ոլորտում»,- ասել է Խիդաշելին:
araratnews.am
24/5/2016
Պիտակ