Ամերիկացի միլիարդատերը Ուկրաինային հորդորել է հաշտվել Ղրիմի կորստի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i184786-Ամերիկացի_միլիարդատերը_Ուկրաինային_հորդորել_է_հաշտվել_Ղրիմի_կորստի_հետ
Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Բիլ Էքմանը թվիթերում հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու իր ծրագրի մասին՝ պահանջելով Կիևից զիջումների գնալ Ռուսաստանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 14:30 Asia/Tehran
  • Ամերիկացի միլիարդատերը Ուկրաինային հորդորել է հաշտվել Ղրիմի կորստի հետ

Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Բիլ Էքմանը թվիթերում հայտարարել է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու իր ծրագրի մասին՝ պահանջելով Կիևից զիջումների գնալ Ռուսաստանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մինչև 1954 թվականը Ղրիմը Ռուսաստանի կազմում էր, և այնտեղ հիմնականում բնակվում են էթնիկ ռուսներ։

Սա ակնհայտորեն բացատրում է, թե ինչու համաշխարհային հանրությունը գրեթե ոչինչ չարեց, երբ Ռուսաստանը 2014 թ․ իր կազմում ներառեց թերակղզին»,- գրել է նա։

Էքմանը դեմ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, նշելով, որ «հակամարտության յուրաքանչյուր նոր օրվա հետ մեծանում է ռիսկն ամբողջ աշխարհի համար»։

lurer.com